13 որդի… 13 զինվոր… 13 լույս, որ իրականում ավելի պայծառ են ու վառ, քան ձեր բոլոր զանգուլակները․․․


Արմեն Աշոտյանը, ով համացանցային տիրույթում մշտապես մեծ ակտիվություն է ցուցաբերում, հանդես է գալիս ակտուալ թեմաներով և որպես քաղաքական գործիչ հայտնում իր վերլուծություններն այս կամ այն իրադարձության, երևույթի վերաբերալ։

Այս անգամ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանին փոխանցված տասներեք աճյունների իրողությանը։ Քաղաքական գործչը ցավով է նշում, որ այդ տասներեք տղաները կռիվ են տվել հանուն բոլորի, սակայն Աշոտյանը կարծում է, որ հասարկության զգալի մասը դա չի կարևորում։

Ապա անդրադառնալով իշխանություններին՝ նշում է, որ վերջիններս առավել ջանասիրաբար են վերաբերվում քաղաքի զարդարանքներին, լուսավորությանը։

Ապա հիշատակում է, որ իշխանությունները հարկ չհմարեցին 200 ընկած տղաների համար սգո օր սահմանել։

«13 որդի… 13 զինվոր… 13 լույս, որ իրականում ավելի պայծառ են և վառ, քան Երևանի փողոցներում տեղադրվող ձեր բոլոր զանգուլակները»,- Արմեն Աշոտյանը գրառումն ավարտել է ահա այս տխուր ու հուզառատ խոսքերով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!