Մխիթար Գալեյանին ճանաչում և անսահման երախտապարտ ենք բոլորս։ Մխիթարին և նրա նման բոլոր մեր հերոս տղաներին մեր խաղաղության և յուրաքանչյուր առավոտի համար շնորհակալ ենք։

Նրանց մասին պատմելով ու նրանց մեծարելով պիտի ապրեցնենք նրանց։ Հայտնել էինք, որ հերոս Մխիթարը եղբայր ունի, ով կրում է հերոս եղբոր անունը։

Փոքրիկ Մխիթարը հանրության սիրելին է դարձել։ Բոլորն ուշի ուշով հետևում են, թե ինչպես է մեծանում փոքրիկը և շարունակ հիանում նրանով։

Հերոսի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, հաճախ է հանրայնացնում մի քանի ամսական Մխիթարի լուսանկարները։ Եվ ահա այս անգամ հերոսածին մայրը մի հուզիչ գրառում է կատարել, որտեղ նշում է՝ 2020-ից հետո միակ ուրախալի բանը, որ կարող էր կատարվել իր և ընտանիքի հետ՝ դա փոքրիկ Մխիթարի լույս աշխարհն գալն է։

Աստղիկի և ամուսնու ապրելու ողջ իմաստն և նպատակը դուստրն ու փոքրիկ Մխիթարն է։