«1998թ. մայիսի 9-ին Ստեփանակերտի մարզադաշտում․․․»․ Անիտա Հախվերդյանը արխիվային տեսանյութ է հրապարակել և հիշեցրել բոլորին հին ու բարի, երանելի ժամանակները


Անիտա Հախվերդյանն ուշագրավ տեսանյութ է հանրայնացրել համացանցային իր հարթակում։ Տեսանյութը արխիվային է։ Նրանք՝ Երգի պետական թատրոնի անձնակազմով, գտնվել  են Արցախում։ Համերգը բացօթյա է․ այն կայացել է Ստեփանակերտի մարզադաշտում։

1998 թվականն է։ Համերգը կազմակերպված է մայիսի 9-ի առիթով։ Տեսանյութում կարելի է տեսնել և լսել երիտասարդ Հայկոյին։ Անիտան վարել է այդ համերգը և Հայկոյի երգի հնչյունների ներքո հանդիսատեսներից մեկի հետ, ով զինվորական հագուստով է, պարում է։

Տեսանյութին կից հաղորդավարուհին գրել է․ «1998թ. մայիսի 9-ին Ստեփանակերտի մարզադաշտում Երգի թատրոնի համերգին Հայկոն երգում էր, ես համերգ էի վարում:

Հաղթանակ կար, ուրախություն կար, հույս կար։ Էսօր Արցախի Հանրային Հեռուստատեսության արխիվից հասած տարատեսակ նյութերը տակնուվրա էին ինձ արել»։

Մեկնաբանություններում օգտատերերը վայելել են երանելի ժամանակաշրջանից մի փոքրիկ հատված և ջերմ  հիշողություններ ունեցել։ Իսկ տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը և վայելել հին ու բարի ժամանակները։


Понравилась статья? Поделиться с друзьями: