Փոքրիկ Էդգարի երազն անմահ հերոս եղբոր մասին․ անհնար է չհուզվել


Քառասունչորսօրյա պատերազմը հոգեցունց արեց հայությանը։ Հանրությունը հոգու մրմուռով շարունակում է ապրել։ Այն տները, այն ընտանիքները, որտեղ էլ երբեք չեն վերադառնա որդիները, հավերժ  ընկղմվել են մթության մեջ։

Նրանք որդիների գոյությունը տեսնում են մանուկներիկ մեջ ու փոքր-ինչ փարատվում։ Էդգարի զինվոր եղբայրը՝ Ալեքսը, ընկել էր Արցախյան անհավասար մարտում։ Իսկ փոքրիկ եղբայրը սպասում էր եղբորը ամեն օր, ամեն ժամ և ամեն վայրկյան։

Աչքը հայրիկի հեռախոսից չէր կտրում։ Էդգարը մեկ տարեկան 9 ամսական է և չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ բերեցին տուն մի լուսանկար, որտեղ եղբայրն է պատկերված զինվորական հագուստով։ Անընդմեջ մտորումներն ու կարոտը եղբոր հանդեպ ստիպեցին փոքրիկին երազներում հանդիպել Ալեքսին։

Երեխան մայրիկին պատմել է, որ Ալեքսը իր երազին եկել էր և պատմել,  որ անհավասար մարտ է եղել և նա չի կարողացել հաղթել նենգ թշնամուն, իսկ երբ Էդգարը լաց է եղել, Ալեքսը նրան գրկել ու գգվել է ու ասել․ «Էդգա՛րս, իմ համով եղբայր, դու ինձ չես տեսնում, բայց ես երկնքից տեսնում եմ քեզ ու դարձել եմ քո պահապան հրեշտակը, որ միշտ հսկեմ քո  քունը։

Դու փոքր չես մնա, անպայման կմեծանաս, և երբ գիշերը դուրս գաս երկնքին նայես՝ աստղի տեսքով կժպտամ ես քեզ, իսկ եթե դուրս գաս քայլելու՝  կլուսավորեմ քո ճամփան։ Ցերեկներն էլ դառնում եմ արծիվ ու երկնքի և երկրի սահմանն եմ հսկում, որ հակառակորդն իր ձեռքը չհասցնի քեզ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!