«Ցավըդ տանիմ, Արցախ․․․մեր հանդիպումը չի չեղարկվի․․․»․ Անդրեն պատասխանել է իր համերգային պաստառը պատռողներին


Օրեր առաջ Անդրեն համացանցային իր հարթակում մի հրապարակում կատարեց, ըստ որի՝  տեղեկացնում էր իր հայրենակիցներին, երկրպագուներին, որ օգոստոսի ութին նախատեսում է հանդիպում Արցախ աշխարհում, մասնավորապես՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Երգչի հրապարակումից ժամեր անց վերջինս սկսեց քննադատությունների ենթարկվել, իսկ երեկոյան մի տեսանյութ սկսեց տարածվել, որտեղ մի քաղաքացի պատռում էր երգչի համերգային պաստառը։ Տեսանյութին կից գրված էր՝ երեխայիս վերադարձրեք, հետո համերգ տվեք։ Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում բացասական գրառումներով էին հանդես գալիս։

Իսկ այսօր ահա Անդրեն ստիպված եղավ մի գրառում կատարել, որտեղ բացատրում է, որ հանդիպումը բնավ համերգային նպատակ չունի, այն տարբերվում է սովորական համերգային ծրագրից։ Հնչելու են հայրենասիրական երգեր։ Անդրեն մասնավորապես գրել է․ «Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ…

Այդ օրը հնչելու են միայն հոգևոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին։ Նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս ծնողներին… Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից։ Ցավըդ տանիմ, Արցախ…

P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան… Մեր ապրումներն, այո՛, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!