Տղան լողալով անցել է 1 կմ՝ խեղդվող երեխային փրկելու համար


Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուստ Կուտ քաղաքում հրաշքով փրկվել է փոքրիկ աղջնակ։ Խեղդվող երեխային փրկել է մոտակայքում զբոսնող տղաներից մեկը՝ Բոգդան Օգորոդնիկովը։ Նա ընկերոջ հետ քայլելիս է եղել, երբ նկատել է, որ ինչ-որ մեկը գետում խեղդվում է։ Առանց երկար մտածելու Բոգդանը նետվել է ջուրը։ Նրա ընկերը՝ Սերյոժան, այդ ընթացքում գնացել է օգնություն կանչելու։

Մթության մեջ, լողալով անցնելով մոտ 1 կմ, տղան գտել է խեղդվող աղջկան, բռնել իրեն, և, հոսանքի ուժին դիմադրելով, լողացել դեպի ափը։ Այդ ընթացքում նրա ընկերը՝ Սերգեյը, ափից խոսում էր աղջկա հետ, որպեսզի նա շատ չվախենա։ Ափին մոտենալիս ջուրն է նետվել ևս մեկ տղամարդ, ում օգնության է կանչել Սերգեյը, քանի որ Բոգդանն արդեն շնչահեղձ էր լինում։ Նրանք երկուսով ջրից հանել են երեխային։

Նշենք, որ Բոգդանն աշխատում է որպես փրկարար՝ տեղի նավահանգստում։ Նա հիանալի լողում է և կարողանում է առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Դրա կարիքը, սակայն, չի եղել։ Աղջիկը չի տուժել, միայն վախեցել է։ Նա բուժզննման է ենթարկվել, սակայն որևէ խնդիր ի հայտ չի եկել։

Բոգդան Օգորոդնիկովին մտադիր են պաշտոնապես շնորհել «Խեղդվողին փրկության համար» մեդալ։ Նա իսկական հերոս է։


Понравилась статья? Поделиться с друзьями: