Ինչպես հայտնի է դեռ ամիսսներ առաջ Հայկ Սարգսյանն ամուսնացավ Օլգա Հայրապետյանի հետ։ Զույգի հարսանիքը օրեր շարունակ բուռն քննարկվեց համացանցային հարթակներում։

Օրերս Օլգայի տարեդարձն է եղել։ Զույգը այն տոնել է ընկերների և հարազատների հետ ժամանցային վայրերից մեկում։

Սրահի ձևավորման համար նրանք յուրատեսակ ոճ են նախընտրել․ գտել են հնաոճ լուծումներ․ պատի վա եղել է գորգ՝ վրան բամբակով գրված հետևյալ գրությունը․ «Ծնունդդ շնորհավոր, Օլկա»։ Տորթը եղել է տիկնիկի տեսքով, որը վարդագույն հագուստով էր։

Ի դեպ՝ վարդագույն զգեստ է նախընտրել կրել նաև հենց օրվա հերոսուհին։ Սեղանի կողքին դրված էր վառարան, որի վրա եփվում էին կարտոֆիլները։ Նրանք և հյուրերը հրաշալի օր են ունեցել և մի լավ ուրախացել։

Այդ մասին են փաստում հանրայնացված տարբեր հոլովակները։ Խնջույքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։