Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան ամուսնական հայտնի զույգը շատերի համար է օրինակելի։ Նրանք հիանալի ընտանիք ունեն, որտեղ մեծանում են երկու որդիներ։Ամուսինները զբաղվում են պրոդյուսերական աշատանքով․ նրանք ունեն սեփական ստուդիան, որտեղ կրթում են իրենց սաներին և կերտում ապագա դերասաններ։

Նրանց ստուդիայի նկարահանած սերիալներում նաև նկարահանվում է նրանց ավագ որդին՝ Ալբերտոն։ Գրիգորը և Հռիփսիմեն հաճախ են համացանցային հարթակներում ցույց տալիս տարատեսակ դրվագներ, թե ինչպես է անցնում հանգիստը, աշխատանքը, ժամանցը և այլն։

Նման դրվագներում կարելի է հանդիպել նաև նրանց որդիներին։ Փոքր որդու՝ Ռոբերտոյի մասնակցությամբ դրվագները դիտելիս՝ դժվար չէ ենթադրել, որ ապագայում լավ դերասան կարող է դառնալ։

Նա բավականին ակտիվ և ուրախ երեխա է, ով ընտանիքի ուրախությունն է։ Գրիգորն ու Հռիփսիմեն այս անգամ նոր ֆոտոշարք են ներկայացրել, որտեղ զույգն անչափ գեղեցիկ տեսք ունի։

Երկրպագուները ջերմ մեկնաբանություններ են կատարել և հայտնել իրենց սերը հայտնի զույգի նկատմամբ։