Սուրմալուի ողբերգական դեպքը մտորումների առիթ է դարձել և ողբերգության պատճառների մասին առաջ են քաշվում մի շարք վարկածներ։ Վարկածներ են հայտնում հանրային դեմքեր, քաղաքացիներ։

Սակայն հետաքննությունն ընթանում է և արդյուների մասին խոսելը դեռվաղ է։ Մինչ այդ մարդիկ շարունակում են քննարկումները և խոսում տարբեր վարկածների մասին։ Ուշագրավ մի զուգադիպության մասին է գրել համացանցային իր տիրույթում Արթուր Դանիելյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Պայթած պահեստը «Ապառաժ» ՍՊԸ-ին պատկանող բազմաթիվ պահեստներից մեկն էր: Ապառաժը միակ ընկերությունն է, որը կարող էր իրականացնել, իրագործման փուլ մտած Հյուսիս-Հարավի Սյունյաց հատվածը:

Հայաստանն Իրանին կապող այդ ճանապարհը բազմաթիվ թունելներից է բաղկացած, թnւնելներ, որ պիտի պшյթեցվեին «Ապառաժի» կողմից: Այլ ընկերություն Հայաստանում պարզապես չկա: Ավելին ասեմ՝ Վրաստանում էլ չկա, Իրանում էլ:

Տարօրինակ զուգադիպությամբ պայթյnւնը տեղի ունեցավ, երբ պարզ դարձավ, որ Իրանը համաձայնեցրեց միջnւկային գործարքի տեքստը Եվրոպայի հետ»։ Արթուր Դանիելյանի այս վարկածը օգտատերերի մոտ մեծ քննարկումներ է առաջ բերել։