Երեկ՝ ապրիլի հինգին, Արամ MP3-ն դարձավ 38 տարեկան։ Սիրված երգիչը, դերասանը օրն անցկացրել է Ծաղկաձորում։ Այդ օրը Արամին շրջապատել են սիրով ու ջերմությամբ նրա ընտանիքի անդմաները, հարազատներն ու ընկերները։

Իսկ ինչ տարեդարձ առանց նվերների։ Արամ MP3-ին նվերներ են հանձնել, ջերմորեն շնորհավորել և նրա օրը տոն դարձրել։ Հյուրերի ցանկում է եղել նաև Գարիկ Պապոյանը։

Նա ինսթագրամյան պատմություններ հատվածում ցույց է տվել, թե ինչպես է ընկերոջը հանձնում նվերը։ Նվերը փաթեթավորված է սև տուփում և կապված է կաթնագույն ժապավենով։ Նվերին կից նաև փուչիկ կա, որը նույնպես սև գույնի է։

Հոլովակին կից Պապոյանը պարզաբանել է, թե ինչու է փաթեթավորման գույնի ընտրությունը կանգ առել սև գույնի վրա։ «Տարիքը ստիպում ա, որ սև լինի նվերը»։ Պարզաբանումն, իհարկե, հումորային բնույթ ունի։

Գարիկը մտնում է սենյակ և մեծ ջերմությամբ շնորհավորում ընկերոջը ու մեծ սիրով հանձնում նվերը։ Այս մասին մանրամասն դիտեք վարը։