Վերին Շորժայում ընկած զինծառայողը ՀՅԴ վաստակաշատ անդամ Յ․ Խուրշուդյանի որդին է


Երեկ տեղեկություն տարածվեց, որ Վերին Շորժայում ադրբեջանցիների և հայերի փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով պայմանագրային զինծառայող է ընկել։ Ժամեր անց պարզվեց զոհվածի ինքնությունը․ ՀՅԴ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է՝ Գևորգ Խուրշուդյանը։

Կրտսեր սերժանտ էր, ամուսանցած էր, ունի 2 զավակ։ Երեխաներն անչափահաս են։ ՀՅԴ-ն ցավակցական ուղերծ է հղել Գևորգի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և հայ ժողովրդին կորստի համար։

Հիշեցնենք, որ մայիսի տասներկուսից սկսած ադրբեջանական կենդանի ուժի մի քանի հարյուրի հասնող զորք ՀՀ ինքնիշխան տարածքում է։

Հակառակորդ կողմը պնդում է, որ գտնվում են սեփական երկրի պատմական տարածքում և ավելին՝ դիրքերը նույնպես պատկանում են իրենց։ Վարչապետը հայտնել էր, որ նրանց թիվը հասնում է 500-600 հոգու։ Նշել էր, որ դիվանագիտական ահռելի մեծ աշխատանքներ են տարվում։

Ղեկավարությունը հույս է հայտնել, որ խաղաղ կարգավորմամբ կհանգուցալուծվի։ Մի շարք պետություններ Ադրբեջանին կոչ են արել լքել ՀՀ պետական տարածքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!