Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը համացանցային իր հարթակում երբեմն — երբեմն հրապարակումներ է կատարում։ Նրա ինսթագրամյան օգտահաշիվը քառասուներկու հազարից ավելի հետևորդ ունի։

Իր հետևորդների համար դերասանուհին հետաքրքիր հրապարակումներ է կատարում։ Նրա էջում օգտատերերը հատկապես հետաքրքրված են խոհանոցային թեմայով։ Սաթենիկը հետաքրքիր բաղադրատոմսեր է հավաքագրում և գեղեցիկ ձևով մատուցում իր հետևորդներին։

Այս անգամ դերասանուհին իր հանգստից արված լուսանկարներով է կիսվել և կից գրառման մեջ նշել, որ հանգիստը լիարժեք է լինում, երբ մարդու ներաշխարհը խաղաղ է և միայն այդ ժամանակ է կարող է մարդ լիարժեք հանգստանալ և իրեն զգալ ծովի թագուհի։ Նա գրել է․ «Երբ հանգիստդ լիարժեք է, ներաշխարհդ խաղաղ է ու դու քեզ զգում ես դրախտում:

Վայելում ես դրախտային ամեն վայրկյանն ու զգում քեզ ծովի թագուհի»: Եվ, իրավամբ, դերասանուհու լուսանկարներից հանդարտություն և խաղաղություն է հորդում։ Սաթենիկը հանգիստն ացկացնոմ է Եգիպտոսում։

Նրա երկրպագուները անտարբեր չեն գտնվել և մեկնաբանություններում գեղեցիկ գրառումներով են հանդես եկել։