«Վազգեն Սարգսյանի մասին հոխորտացող պատգամավորը այսօր գնա՞ց Սյունիք, բա տղա չի՞, բա իր հայրենիքը չի՞»․ Անի Խաչատրյան


Այսօր տեղեկատվություն եղավ, որ Սյունիքում լարված իրավիճակ է և որոշոկի խնդիրներ կան։ Թշնամին փակել է միջպետական ճանապարհ։

Բազմաթիվ մեքենաներ մնացել են ճանապարհին կանգնած։ Իսկ նույն ժամանակահատվածում ԱԺ-ում քննարկումների ընթացքը թեժ է։ Անի Խաչատրյանն անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի սկանդալային հայտարարություններին։

Անին համացանցային իր հարթակում այդ մասին գրառում է կատարել, որտեղ հարց է ուղղել՝ Վազգեն Սարգսյանին քննադատողը արդյո՞ք այսօր Սյունիք գնացել է, թե ոչ:

Այնուհետև շեշտադրում է կատարել Վազգեն Սարգսյանի մասին բացասական խոսելու դրվագը և խորհուրդ տվել «Վազգեն» ուսումնասիրել։

Անի Խաչատրյանը մասնավորապես գրել է․ «Ո՞վ է տեղյակ` Վազգեն Սարգսյանի մասին հոխորտացող պատգամավորը գնա՞ց Սյունիք, ասում էին լարված է, բա տղա չի՞, բա իր հայրենիքը չի՞, մանդատ ա ստացել, Վազգեն ա կպնում….Եթե չգիտի ինչ է տղա լինելը, հայրենիքը, ասեք՝ Վազգեն ուսումնասիրի, ուսուցողական է…»:


Понравилась статья? Поделиться с друзьями: