Սևակ Ամրոյանն ամուսնանալուց հետո սիրով ներկայացնում է կնոջ հետ համատեղ լուսանկարներ և պատմում իրենց ճամփորդությունների մասին։

Դրանք սիրված երգիչը սկսել է իրականացնել կնոջ՝ Քրիստինեի հետ։ Քրիստինեն անչափ շատ է սիրվել երգիչ ամուսնու երկրպագուների կողմից։

Երգչի կնոջ հետ համատեղ հրապարակումների մեկնաբանությունների հատվածում հաճախ կարելի է հանդիխել մեկնաբանությունների, որտեղ հետևորդները հիանում են նրանով և ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ գրում։ Քրիստնան սոցհարթակում բավականին ակտիվ է և հետևորդների հետ սերտ շփումներ ունի։

Նա հաճախ է պատասխանում հետևորդների հարցերին։ Մի առիթով սիրված երգչի կինը խոստովանել էր, որ հարցերի մեծ մասը ամուսնու մասին է։ Այս պահին Ամրոյանի կինը գտնվում է Ավստրիայում։ Նա տեղի հիվանդանոցից լուսնկար է հանրայնացրել, որտեղ ինքը գտնվում է հիվանդասենյակում։

Հրապարակումը նրա հետևորդների շրջանում անհանգստութուն է առաջ բերել, սակայն Քրիստինան դեռևս չի բացահայտել հիվանդանոցում գտնվելու պատճառների մասին։