Ստեփանակերտում շարունակում են զարգանալ ակցիաները՝ ընդդեմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի։ Երեկ հասարակության որոշակի հատված հավաքվել էր Ստեփանակերտի հրապարակում և պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ամուսնական երիտասարդ զույգը՝ Մերի Դավթյանը և Դավիթ Ավանեսյանը, հացադուլ են հայտարարել՝ ընդդեմ նախագահի։ Նրանք գտնվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Ամուսինների խոսքով՝ դա իրենց քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ձևն է։

Նրանք վրդովված են, որ Արայիկ Հարությանի շնորհավորական ուղերծից, որն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին։ Դավիթը նշում է, որ նախագահը շնորհավորել է մի մարդու, ով ստորագրել է Արցախի կապիտուլյացիան։

Մերին պնդում է, որ Արայիկ Հարությունյանը երբեք չի առերեսվել ժողովրդի հետ։ Ամուսինները հացադուլը սկսել են երեկվանից և երեկ նրանց այցելել է Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պատգամավորներ և մի շարք քաղաքական գործիչներ։

Մերին և Դավիթը հայտնել են նաև, որ հացադուլի ավարտի համար հստակ ժամկետներ չկան։ Որոշել են շարունակել այնքան ժամանակ, մինչև կստանան իրենց հարցերի հստակ պատասխանները։ Տեսանյութը դիտեք վարը։