Սուրեն Պապիկյանն այսօր ամուսնանում է․ ահա թե ուր է այցելել զույգը հարսանիքի նախօրեին


Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սուրեն Պապիկյանն ընտանիք է կազմում։ Բարձր պաշտոնյայի հարսանեկան արարողությունն այսօր է։

Երեկ՝ ամուսնության նախորդ օրը, ՊՆ ղեկավարը ապագա կնոջ հետ այցելել է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել անմահ հերոսներին։ Պապիկյանն ամուսնանում է իր նախկին աշխատակցուհու հետ։ Նա Արմինե Մուրադյանն է, ում

Պապիկյանն արդեն տևական ժամանակ է ճանաչում է, նրանք նախկինում միասին են աշխատել՝ Արմինեն Պապիկյանի մամլո քարտուղարն է եղել։ Զույգը հարսանիքի նախօրեին այցելել է հերոսներին, ծաղիկներ խոնարհել։

Նրանք եղել են նաև Սպարատի շիրիմին։ Հայտնի է, որ հարսանյաց խնջույքը անցկացվելու է Փարավոն ռեստորանային համալիրում։ ՊՆ ղեկավարը այս օրերին գտնվում է արձակուրդում, նրան փոխարինում է ՊՆ մեկ այլ աշխատակից։

Պապիկյանի ամուսնության վերաբերյալ խոակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ զույգը սկսեց հրավերներ ուղարկել։ Հրավիրատոմսեր են ստացել նաև մի շարք բարձր պաշտոնյաներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: