Մարդկային հոգիներում դեռ անավարտ մնացած անողոք պատերազմում շարունակում են պայքար մղել մարդիկ։ Նրանք մեզանից յուրաքանչյուրին կյանք տված, հավերժացած հերոսների հարազատներն են, ընկերները, որոնք բոլորն էլ իրենց ներսում պահում են սեփական պատմությունները, որոնք սիրտ են կեղեքում և ցավոք սրտի, գոյատևում հենց դրանցով։

Բազմաթիվ անձիք՝ այդ թվում և շատ արտիստներ այդ մարդկանց՝ կենդանի հերոսներ դարձած անձանց կողքին են։

Օգնում են ինչպես կարողանում են, սատարում են և ուղղակի լինում նրանց կողքին, սեր տալիս, քանի որ այսօր այնքան է պակասում սերը։

Այս նյութում ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ Սոնա Ռուբենյանը ելույթ է ունենում հերոսների համար կազմակերպված միջոցառմանը և ուղղակի լինում նրանց կողքին։ Երգչուհին արդեն մի քանի ստեղծագործություններ ունի, որոնք նվիրել է տղաների վառ հիշատակին։

Նա բազմաթիվ անգամ կատարել է այդ երգերը և հուզել բոլորին, ինքն էլ հենց կատարման ընթացքում հուզվել։ Սրտառուչ այդ կատարումներից մեկն էլ կարող եք դիտել վարը։