Սնկով և բանջարեղենով անչափ համեղ աղցան, որն անպայման պետք է փորձել


Հիմնական ուտեստներն առաջարկում ենք համադրել և ընդգծել աղցաններով։ Յուրօրինակ համային հատկանիշներով հարուստ և գունային հրաշալի գամմայով սնկային այս աղցանը կդառնա սեղանի իսկական զարդը։ Այն չի պահնաջում ջանքեր, ժամանակ։ Միայն հարկ կլինի ցանկություն և վերջ։

Անհրաժեշտ է՝

Սունկ շամպինիոն — 600 գ

Գազար — 1 հ․

Բուլղարական պղպեղ — 1 հ․

Աղ՝ ըստ ճաշակի

Կարմիր պղպեղ, շաքարավազ — 1-ական թ․գ․

Բուսայուղ — 3 ճ․գ․

Քացախ — 2 ճ․գ․

Կանաչի՝ ըստ ճաշակի

Նախ եփել սունկը, ջրքամել և կաթսայից տեղափոխել աղցանի համար նախատեսված ափսեի մեջ։

Վրան քերել գազարը, մանր, երկարավուն զոլերով կտրատել պղպեղը, համեմել աղով, շաքարավազով և կարմիր պղպեղով, հավելել բուսայուղ և քացախ, իսկ վերջում միացնել կանաչին։ Կարելի է կանաչի չավելացնել։

Աղցանը սննդակարգում կիրառելի է նիհարել ցանկացողների համար։ Այն անչափ համեղ է և ունի հագեցած համ։ Կարելի է համադրել փլավային ուտեղտների հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!