Բերանում հալչող «Տորթ Ֆրեզյե»


Այս տորթը ֆրանսիական խոհանոցի իսկական գլուխգործոց է: Հիանալի տեսք եւ աննման համ ունի:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

Տորթի համար

Ձու — 3 հատ

Աղ – պտղունց

Շաքար — 100 գր

ալյուր — 50 գր

Քաղցրավենիք — 25 գր

Վանիլային շաքարավազ:

Կրեմի համար:

Կաթ — 2 բաժակ

Շաքար — 1 բաժակ

Ձու — 3 հատ

Օսլա — 60 գր

Կարագ — 200 գր

ժելատին `10 գ

Օշարակի համար.

Ջուր — 100 մլ

Ելակի լիկյոր — մեկ բաժակ

Շաքար — 75 գ

ելակ `750 գր:

Պատրաստման եղանակը

Ձվերը կոտրել  այնպես, որ ձվերը եւ սպիտակուցները բաժանված լինեն, երկու բաղադրիչներն առանձին խառնել: Շաքարավազը լցնել սպիտակուցի զանգվածի մեջ, եւ ավելացնել  մի պտղունց աղ, հարել միջին արագությամբ: Դեղնուցի զանգվածին ավելացնել  ալյուր, օսլա  եւ վանիլին:  Ապա այս երկու զանգվածները  խառնել, ավելացնել ալյուր: Խմորը տեղադրել  թղթի վրա եւ 20-30 րոպե ջեռոցում, 180 աստիճան  ջերմաստիճանում թխել:

Եթե չեք ուզում խմորեղենը կիսել, կարող եք մինչև թխելը բաժանել 2 հավասար մասերի, նոր թխել:

Կրեմի համար կաթը  եփել, սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի,  եւ նոր  միայն ավելացնել հարած  շաքարավազով, օսլայով և  ձվով:

Կարագի մի մասը լցնել թավայի մեջ  և դնել կրակին, որ  շատ քիչ հալի: Ապա  անջատել և մյուս մասն ավելացնել ու  և խառնել: Այնպես, որ կարծես փխրուն ստացվի, որին ավելացնել կաթնափվային խոռնուրդը:

Ջելատինը  լցնել  սառը, նախապես եռացրած ջրի մեջ: Խառնել:

Օշարակի համար եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազ: 3 րոպե եռացնել: Հեռացնել կրակից և սառեցնել: Լցնել  ելակի լիկյորը: Այս մենը խառնել իրար:

Առաջին տորթի  վրա դնել ելակները լցնել կրեմի զանգվածի 2/3-ը եւ սեղմել դրա մեջ   ելակը: Մնացած կրեմը լցնել նրան և կպցնել երկրորդ թխած տորթը: Օշարակին  ավելացնել  մի փոքր քանակությամբ կիտրոնի հյութ եւ լցնել ժելատինը: Ստացված դոնդողանման խառնուրդը  լցնել ամբողջ մակերեսի վրա և  եւ տեղադրել  սառնարանում  3,5 ժամ: Ահա և վերջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!