Պարզ բաղադրատոմս. Հավով և սնկով անհավանական համեղ տոնական աղցան


Հավով և սնկով անհավանական համեղ այս աղցանը պատրաստվում է պարզ բաղադրատոմսով՝  շատ արագ, օգտագործվում են քիչ և մատչելի բաղադրիչներ:

Այս աղցանը կարելի է պատրաստել  ինչպես սովորական, այնպես էլ տոնական օրերին:

Փորձեք.

Համոզված ենք, որ այն դուր կգա թե՛ ձեր ընտանիքի անդամներին, և թե՛ ձեր հյուրերին:

Բաղադրիչներ՝

400 գ հավի ոտքեր (կամ հավի կրծքամիս)

50 գրամ սալոր

400 գրամ սունկ (ես վերցրել եմ շամպինիոն)

1 հատ սոխ

2 հատ խոշոր ձու

2 հատ վարունգ

100 գրամ մայոնեզ

100 գրամ բնական յոգուրտ

1-2 պճեղ սխտոր

աղ ըստ համի

սև աղացած պղպեղ ըստ ճաշակի:

Աղցանի պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում՝

Բարի ախորժակ!


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!