«Սկեսուրս ինձ դեմ էր, անգամ դժվարությամբ էի նրան մամա ասում». Լիլուն ընտանեկան մանրամասներ է հայտնել


Լիլուն, որ չափազանց ակտիվ գործունեություն ունի համացանցային իր հարթակներում, ակտիվորեն շփվում է հետևորդների հետ, պատասխանում նրանց հարցերին և երբեմն էլ խորհուրդներ հարցնում նրանցից և սիրով լսում նրանց կարծիքը այս կամ այն իրողության մասին։

Այս անգամ երգչուհին հարցազրույց է ունեցել և խոսել  իր ընտանիքից և ուշագրավ մանրամասներ հայտնել։ Լիլուն պատմել է, որ ամուսնու հետ ծանոթացել է Երևանում 15-16 տարի առաջ։

Նրանց միջև ծագած սիրավեպը որոշ ժամանակ անց ավարտվում է, և հետագայում նրանք կրկին հանդիպում են Ամերիկայում և ապա ամուսնանում։ Այսօր զույգը երկու երեխաներ ունի և ապրում է երջանիկ ընտանեկան կյանքով։

Սկեսուրը դեմ էր, սակայն չի խանգարել, քանի որ որդու երջանկությունը վեր էր դասում ամեն ինչից։ Ամուսնու հոր հետ հարաբերություններն ավելի հեշտ են ստացվել։ Երգչուհին նրան կարողացել է հայր անվանել։

Լիլուն տարիներ առաջ կորցրել է հորը և սկեսրայրի մեջ տեսել է իր հայրիկին։ Երգչուհու ուշագրավ հարցազրոյցը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: