Դեռևս 90-ականներից ճանաչված և սիրված Լիլիթ Կարապետյանը օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը։

Լիլիթը վերջերս նոր ստեղծագործություննեով հանդես չէր գալիս, սակայն աշխատանքային գործունեության մեջ ակտիվ է և համացանցային տիրրույթում հաճախ է աշխատավայրից հրապարակումներ կատարում։ Նա երգում է ակումբներում։ Եվ ահա երգչուհին նոր տեսահոլովակի պրեմիերայով է հանդես եկել։ Երգը նոր չէ։

Այն դեռ ամսիներ առաջ երգչուհին կատարել է բեմերից, տաաբնույթ միջոցառումների ժամանակ և այլն։ Այն այնքան է սիրվել, որ որոշում է կայացվել երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ։ Երգը կոչվում է՝ «Սիրտն իմ քոնն է»։ Երգի թե՛ երաժշտությունը և թե՛ խոսքերը հեղինակել է Ժենյա Հրությունյանը։

Երգչուհին տեսահլովակում ներկայացել է մի քանի կերպարներով, որոնք մեկը մյուսից շլացնող են եղել։ Երգը սիրո մասին է և ուրախ ռիթմերի ուղեկցությամբ, որոնք տրամադրություն են բարձրացնում։

Աշխատանքը սիրով ներկայացնում ենք ստորև։ Դիտեք, վայելեք երաժշտությունը և մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքն այս երգի մասին։