Սիրուշոն ամուսնու և որդիների հետ զարդարել է շքեղ տոնածառը. բացառիկ կադրեր


Այս օրերին հանրությունը պատրաստվում է ամանորյա տոներին։ Ընտանիքներում զարդարվում  է տոնածառը և մտերիմների ու հարազատների համար նախապատրաստվում նվերներ։

Նախապատրաստական այս թոհուբոհից անմասն չեն նաև հայտնի դեմքերը։ Նրանք նույնպես ամեն բան անում են, որպեսզի տոներն անցնեն պատշաճ և ինչպես հարկն է։

Համացանցային իր հարթակում Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես է զարդարել տոնածառը։ Նա այդ հաճելի գործողությունը կատարել է ընտանեկան ջերմ մթնոլորտում որդիների և Լուսիայի հետ միասին։

Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է ունեցել՝ երեխաները կախել են խաղալիքները, Սիրուշոն զարդարանքներով  է զբաղվել, իսկ Լևոն Քոչարյանն օգնել է անցկացնել տոնածառի լույսերը։ Լուսիան արցախցի այն աղջնակն է, ով Արցախ-Հայաստան ճանապարհի փակման հետևանքով մնացել է Հայաստանում և այժմ գտնվում է Սիրուշոյի տանը։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել տոնածառի զարդարման այն կադրերն ու դրվագները, որոնք հանրայնացրել է երգչուհին։


Понравилась статья? Поделиться с друзьями: