Սիրված երգչուհի, դեռևս 90-ականներից հայտնի Սոնան այսօր էլ շարունակում է սիրված մնալ։ Ժամանակները թույլ են տալիս այսօր երկրպագուների հետ սերտ շփման մեջ մնալ համացանցի միջոցով։

Եվ չնայած այն հանգամանքին, որ Սոնան անձնական բնույթի, սեփական զգաողություններն արտահայտող հրապարակումներ չի կատարում, վերջերս իր սրտի նուրբ զգացմունքներն է յուրովի կերպով արտահայտել մայրաքաղաք Երևանի մասին։

Նա մի հոլովակ է ներկայացրել, որտեղ երևանյան աշնան արևն ուղղակի հրաշք է։ Այն Սոնայի պատուհանից ներս է թափացել և գեղեցկացրել ամեն բան։

Հոլովակին կից երգչուհին գրել է, որ սիրում է Երևանը։ Սոնան, ինչպես հայտնի է, բնակվում է Մոսկվայում, սակայն Հայստանում հաճախակի է լինում և մասնակցում տարբեր երաժշտական նախագծերի։ Նա կրկին մասնկացում է հետաքրքրական մի նախագծի, որը կոչվում է Դիմակահանդես։

Այս նախագծում նա հանդես է գալիս որպես հետախույզ և յուրօրինակ կերպով զարդարում ու լրացնում նախագիծը։ Վարը ներկայացված տեանյութում կարող եք ականատես լինել Սոնայի հրապարակած ոսկեզօծ առավոտին։