Սերը քո մի ուրիշ աշխարհ է… Շուշաննա Թովմասյանի ջերմ գրառումը ուղղված որդուն


Շուշաննա Թովմասյաննէ և ընտանիք է կազմել և մի քանի տարի է մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։ Շուշաննան այժմ սպասում է երկրորդ երեխայի ծննդին։

Նրա առաջնեկը՝ Միկան, երեկ դարձավ 2 տարեկան։ Դերասանուհին հանդես է եկել շնորհավորանքներով․ որդուն՝ տարեդարձի առիթով և հանրությանը՝ Ամանորի առիթով։

Շուշաննա Թովմասյանը մասնավորապես գրել է․ «Սերը քո մի ուրիշ աշխարհ է… ծնունդդ շնորհավոր, մեր լուսավոր տղա։ Շնորհավոր բոլորիս Ամանորը։ Թող այն լինի խաղաղության, հաջողությունների և նոր ձեռք բերումների տարի։

Աստծո պաշտպանությունն ու օրհնությունը թող միշտ ուղեկից լինի բոլորիս ընտանիքներին»։ Նշենք, որ Միկայի կնքահայրը Թագուհի Օհանյանի որդին է։ Նրանք նույնպես բնակվում են Ամերիկայում և Շուշաննայի հետ արդեն բարեկամներ են։

Մեկնաբանություններում դերասանուհուն օգտատերերը շնորհավորանքներ են հղել Շուշաննայի որդուն տարեդարձի առիթով և ջերմ, բարի մաղթանքներ գրել։ Մենք նույնպես շնորհավորում ենք փոքրիկ Միկային և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: