«Սահմանադրությունը պատահմամբ հանդիպում ա էս մաքրասեր մարդուն ու հարցնում․․․»․ Գևորգ Պետրոսյան


ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը Սահմանադրության օրվա առիթով մի հրապարակում է ներկայացրել համացանցային հարթակում։ Հրապարակումն իրենից ներկայացնում է մտացածին պատմություն։

Իբրև Սահմանադրությունը հանդիպելով Նիկոլ Փաշինյանին՝ հացրել է՝ ինչո՞ւ է վերջինս այդքան անողոք վերաբերվում իր նկատմամբ՝ «գցել է ոտքի տակ, անխնա տրորում է»։ Իսկ Փաշինյանը երկար մտածելուց հետո կմկմալով պատասխանել է, որ լավ է անում։

«Փոխարենն ասես, որ Հայաստանը Նիկոլի բոստանն ա, ասում ես՝ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն ա …Փոխարենն ասես՝ իշխանությունը պատկանում ա Նիկոլին, ասում ես՝ իշխանությունը պատկանում ա ժողովրդին …

Փոխարենն ասես՝ Հայաստանում բարձրագույն արժեքը Նիկոլն ա, ասում ես՝ մարդն ա … Դրա համար քեզ տրորում, տշում եմ…

Քանի այդ դրույթները չխմբագրես, ըտենց տրորելու և տշելու եմ…»,- գրել է Պետրոսյանը։ Քաղաքական գործչի հետևորդները հավանումների են արժանացրել գրառումը և նշել , որ դիպուկ գրառում էր։


Понравилась статья? Поделиться с друзьями: