Ռուս աղջիկը բարձրացավ բեմահարթակ և ամոթանք տվեց հայերին․ տեսանյութ


Երեկ առևտրի կենտրոնի պայթունը հանրությանը նոր տագնապի առջև կանգնեցրեց։ Կյանքը մեկ բարակ թելից է կախված և ամենաանսպասելի պահի այն կարող է կտրվել, և այդ զգացողությունը հանրությանն ուղղակի խուճապի մատնեց։

Պայթյունի պահին արված կադրերը շարունակվում են տարածվել համացանցով և տեղեկությունները րոպե անց արդեն փոփոխվում են։ Շենքի փլատակների ուսումնասիրությունը և որոնողական աշխատանքները շարունակվում են և վաղ առավոտի տվյալներով ունենք վեց զոհ, 60-ից ավելի վիրավոր և դեռ որոնվող անձիք կան։

Նաիրա Զոհրաբյանը տարածել է մի տեսանյութ, որը «Երազ» այգում տեղի ունեցած համերգից մի հատված  է։ Ազգությամբ ռուս մի աղջիկ բարձրանում է բեմահարթակ և հորդորում կանգնեցնել այդ ուրախությունը և ամոթանք է տալիս։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները փորձում են փլատակների տակից հանել արդեն մահացած կամ վիրավոր մարդկանց։ Ու հենց հիմա «Երազ» այգում տոնական համերգ է։

Ու ինչ ամոթ է, որ ռուս աղջիկը պիտի բարձրանա բեմ և թքի ժանտախտի ժամանակ խրախճանող մեր երեսին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!