Այսօր հայկական եկեղեցին և հայ ազգը նշում է Սուրբ Հարության տոնը։ Վերջին տարիներին կյանքը տեղափոխվել է սոցիալական հարթակ և յուրաքանչյուր առիթ կամ իրադարձություն անմիջապես արծարծվում է սոցհարթակներում։

Ակտիվություն են ցուցաբերում նաև հանրության կողմից հայտնի և ճանաչված դեմքեր՝ քաղաքական գործիչներ, մշակութային կյանքի ներկայացուցիչներ և այլք։

Ֆեյսբուքյան իր օգտահաշվում Զատկի օրվա հետ կապված Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, լուսանկար է հանրայնացրել։

Լուսանկարում Ռուզաննա Խաչատրյանը կապույտ վերնաշապիկ է հագել և ինչպես հաճախ հագուստը համադրել է համապատասխան գույնի ծաղիկներով։ Կից կատարել է գրառում, որն աղոթք է օրվա հետ կապված և այդպես իր շնորհավորական խոսքը հղել։

Նա մասնավորապես գրել է․ «ԱՂՈԹՔ․․․ Տե՛ր, մտիր իմ տունը և ազատիր ինձ չարից. բուժիր իմ բոլոր հիվանդությունները և արատները: Լցրու իմ սիրտը քո Սուրբ Հոգու օրհնությամբ: Պաշտպանիր իմ ընտանիքը, իմ ընկերներին և նրան, ով կարդում է այս աղոթքը: ԱՄԵՆ»։