Ռուբենս… Նիկոլայ Եղիազարյանի նոր ընտանեկան ֆոտոշարքը. տեսանյութ


Նիկոլայ Եղիազարյանը այն հայ արտիստներից է, ով բավականին լայն ճանաչում ձեռք բերեց հեռուստասերիալներից։ Նա կերտում է այնպիսի կերպարներ, որոնք այնքան ակտուալ են և այնքան ծանոթ հեռուստադիտողին։

Դերասանը կարողանում է իր կերպարները կերտել այնպես, որ հեռուստադիտողին դրանք այնքան ծանոթ են թվում, քանի որ յուրաքանչյուրս մեր շուրջը կարող ենք տեսնել նման անձանց։ Նիկոլայը նաև որոշակի ակտիվություն է ցուցաբերում համացանցային տիրույթում։

Նա հետևորդներին հաճախ է ներկայացնում ընտանեկան կադրեր։ Այս անգամ դերասանը ներկայացրել է նոր ֆոտոշարք, որտեղ ինքը որդու՝ Ռուբենի հետ է հանդես եկել։

Կադրերին կից Նիկոլայը գրել է. «Ռուբենս»։ Դերասանի հետևորդները փոքրիկին նմանեցրել են հայրիկին և հույս հայտնել, որ ապագայում նա նույնպես հայրիկի պես տաղանդավոր կլինի։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։

Նիկոլայ Եղիազարյանի և նրա ընտանիքի մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: