«ՌԴ հայերի համար եկավ այն օրը, որի մասին զգուշացնում էինք տարիներով»․ Տիգրան Խզմալյան


Տիգրան Խզմալյանը, ով տարիներ շարունակ քաղաքական վերլուծություններով է հանդես եկել, այժմ  համարվում է արտախորհրդարանական ուժ և հանդիսանում է կուսակցության նախագահ։

Տիգրան Խզմալյանը համացանցային տիրույթում նույնպես ակտիվ է և մշտապես հանդես է գալիս քաղաքական իր վերլուծություններով, ինչպես նաև երբեմն էլ կոչով ու հորդորներով դիմում է հայրենակիցներին։

Նա երկար տարիներ հայտարարում էր, որ ռուսաստանաբնակ հայերը մի օր վերադառնալու են և այդ ժամանակը մոտ է։ Եվ ահա Եվրոպական կուսակցության նախագահը մի սթափեցնող գրառում է կատարել, որտեղ նշում է, որ տարիների զգուշացումն այսօր արդեն իրականություն է դառնոմ։

Նա հորդորում է բոլորին վերադառնալ Հայաստան և փրկել իրենց երեխաներին, քանզի այլևս չեն կարող փրկել տները, բիզնեսը և այլն։

Տիգրան Խզմալյանը մասնավորապես գրել է․ «ՌԴ հայերի համար եկավ այն օրը, որի մասին զգուշացնում էինք տարիներով։ Չլսեցիք։ Այլևս ո՛չ տները, ո՛չ բիզնեսը չեք փրկի՝ փրկեք գոնե զավակներիդ։ Դեպի Հայաստա՜ն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: