Ջարեդ Լետոն կորցրել է գլուխը՝ բառի բուն իմաստով


Այս տարվա մայիսին «Met Gala»-ին Ջարեդ Լետոն ներկայացել է անսովոր աքսեսուարով՝ սեփական գլխով։ Այն ժամանակ համացանցը պայթել է մեմերով և ծաղրանկարներով։ Բայց օրերս տված հարցազրույցներից մեկում երգիչը նշել է՝ այդ երեկոյից ի վեր չի տեսել իր գլուխը։ Նա ենթադրել է, որ իր աքսեսուարը գողացել են․ «Անկեղծ ասած՝ գաղափար չունեմ՝ որտեղ է այն։ Կարծում եմ՝ գողացել են։ Եթե ինչ-որ մեկը գտնի գլուխս, տարեք այն «Gucci»-ի մոտակա բուտիկ և երկու կեղտոտ մարզակոշիկի հետ փոխեք»,- նշել է նեղսրտած երաժիշտը։

Նշենք, որ Ջարեդ Լետոյի՝ երեկոյի կերպարի համար պատասխանատու էր հենց «Gucci»-ն։ Գլուխն ստեղծել է իտալական «Makinarium» ստուդիան, որը ֆիլների գրիմեր է ստեղծում։ Նշենք, որ Ջարեդի գլուխն արժե մոտ 25 հազար եվրո։ Զրույցի վերջում կոչ է արվում, եթե պատահաբար գտնվի աքսեսուարը, խուճապի չմատնվել և հիշել, որ այն կարոտում է իր տիրոջը և ցանկանում է վերադառնալ իր մոտ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!