Ձմռան ցրտաշունչ օրերը ջերմացրեք հարազատների շրջապատում մեկ բաժակ տաք թեյի շուրջ։ Իսկ ինչը կարող է բոլորին հավաքել մեկ սեղանի և թեյի շուրջ, քան համեղ քաղցրեղենը։

Առաջարկում ենք պատրաստել պիրոգ, որն այնքան փափուկ ու համեղ է, որի համից ուղղակի անհնար է կշտանալ։

Անհրաժեշտ կլինի՝
Խմոր
Ալյուր — 300-400 գ
Կարագ — 80 գ
Կաթ — 200 մլ
Շաքարավազ — 2 թ․գ․
Աղ — 1 թ․գ․
Խմորիչ — 1 թ․գ․
Հավկիթ — 1 հ․
Միջուկ
Կաթնաշոռ — 200 գ
Թթվասեր — 2 ճ․գ․
Շաքարի փոշի — 100 գ
Հավկիթ — 1 հ․

Կաթը, կարագը, աղը, շաքարավը, խմորիչը և 2 ճ․գ․ ալյուրը միախառնել, թողնել 15 ր, ապա ավելացնել ալյուրի մնացած մասը, հավկիթը և հունցել փափուկ խմոր, ապա թողնել տաք տեղում 1-1,5 ժ։ Այդ ընթացքում պատրաստեք միջուկը․ նախատեսված բոլոր բաղադրիչները միացրեք, հարեք բլենդերով։

Ալյուրոտ հարթության վրա բացեք խմորը, ձևավորեք հիմքը, ինչպես պատկերված է կցված լուսնկարներում, միջուկը լցրեք մեջտեղում, ապա խմորի մնացած հատվածները պատեք հարած դեղնուցով և տեղափոխեք 180 աստիճան տաք ջեռոց 20 ր։ Վրան շաղ տալ շաքարի փոշի և ձևավորել ինչպես կցանկանաք։