«Պա՛պ, մենք հեչ, բա․․․․»․ օրերս անմահացած հերոսի դստեր գրառումն առանց արցունքների չեք կարող կարդալ


Հայրենիքն ամենսուրբն է և հայրենիքի խաղաղությունն ամենակարևորագույնը, որն առավել հասկանալի ու կարևոր դարձավ արցախյան վերջին պատերազմից հետո։

Հայկական կորուստներն անդառնալի էին։ Մենք կորցրեցինք ամենակարևորը՝ որդիներին, եղբայրներին, հայրերին։ Եվ հայրենիքն ասես սկսվում է Եռաբլուրից։ Այդ լուռ ու մեծ տարածքից, որտեղ քամին անգամ լուռ հեկեկում է ու մի ծայրից մյուսը վազում, սուլում ու անկարող վայր ընկնում։

Օրեր առաջ՝ օգոստոսի երեքին, հայ ազգը կրկին կորուստներ տվեց։ Երկու զինծառայող էլ հեռացան։ Երկուսն էլ ընտանիք ունեին և զավակներ, որոնց տան ճրագը մարեց՝ հոգում թողնելով չփարատվող ցավ ու վիշտ։ Նրանք են՝ Գուրգեն Գաբրիելյան և Արթուր Խաչատրյան հերոս տղաները։

Արթուր Խաչատրյանի դուստրը հրապարակում էր կատարել, որին օրեր առաջ անդրադարձել էինք։ Նա գրել էր, որ աշխարհը քանդվե լէ և այն էլ առաջվանը չի լինի։ Եվ ահա հերոսի դուստրը կրկին հրապարակմամբ է հանդես եկել, որն առանց արցունքների հնարավոր չի կարդալ։

Նա հանրայնացրել է հոր, եղբոր հետ համատեղ լուսանկարներ, որոնց կից գրել է․  «Պա՛պ, մենք հեչ․․․ Բա Յուկային ի՞նչ ասենք՝ ո՞ւր ես․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: