«Չես կարող գնալ Պարոնյանի թատրոն ու պահպանել քո ինքնությունը, որովհետև ձուլվում ես ու չգիտես դրանից հետո ի՞նչ ճակատագրի ես արժանանալու»․ Անահիտ Կրակոսյան․ տեսանյութ


ԿԳՄՍ նախարարությունը մի նախագիծ է դուրս բերել քննարկման, ըստ որի՝ 2 թատրոն պետք է միավորել։ Միավորվող թատրոններն են՝ Պարոնյաի անվան և Պետական երաժշտական կամերային։ Միավորելով այս 2 թատրոններն իրար՝ Կամերային թատրոնի շենքը հատկացվում է Սիմֆոնիկ նվագախմբին։

Դերասանները դեմ են նախագծին։ Եվ այսօր մի շարք դերասաններ մասնակցել են բողոքի ակցիայի։ Դերասանների շարքերում է եղել Անահիտ Կիրակոսյանը։ 2 իրար հետ կապ չունեցող թատրոնների միացումը դերասանները համարում են անընդունելի և անհնարին։

Պետական երաժշտական կամերային թատրոնի աշխատակիցները պնդում են՝ իրենց ներկայացումները չեն համապատասխանում Պարոնյանի բեմի համար։ «Նախագիծը նշանակում է թատրոնի վերացում։ Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի վերացում։

Չես կարող գնալ Պարոնյանի թատրոն և պահպանել ինքնությունդ, քանի որ ձուլվում ես, չգիտես դրանից հետո ի՞նչ ճակատագրի կարժանանաս։ Մեր ներկայացումներն անհամատեղելի են Պարոնյանի բեմի հետ»,- ասել է Անահաիտ Կիրակոսյանը։

Օրենքն ընդունված չէ։ Դերասանական անձնակազմը փորձել է հանդիպել նախարարի հետ և հասկանալ ի՞նչ է նախատեսվում և հայտնեն իրենց մտավախություններն ու պահանջը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!