Հայաստանում ներքին քաղաքական վիճակը չափազանց ծանր կարգավիճակում է։ Միմյանց նկատմամբ քննադատության հոսքը չի դադարում, այլ գնալով՝ էլ ավելի է ահագնանում։

Հասարակական և քաղաքական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ շարունակում են քննադատական վերաբերմունքն ու անհամաձայնությունը ցույց տալ ներկայիս իշխանությունների նկատմամբ։

Հրանտ Բագրատյանը, ով հայտնի է իր սուր քննադատական մոտեցմամբ այս անգամ սոցհարթակում դիմելով մարզպետերին հիշեցրել է, որ իրեն մեղադրել են ստախոսության մեջ։ Բագրատյանը նշել է, որ այսօր տալիս են Տավուշի գյուղերը։ Ընդգծում է, որ այժմ երևում է, թե ով է ճիշտը։

Հրանտ Բագրատյանը հավելել է, որ Փաշինյանը նրանց մեղադրել է Ադրբեջանի հետ կապ ունենալու մեջ։ Վերջինս պատասխանում է և ասում, որ իհարկե, ունեն։ Եվ մատնանշում այդ կապը, այն է ՝ Նիկոլ Փաշինյանը։

Շեշտում է, որ թուրքը մտել է և գրավել տարածքներ, թող Նիկոլը համարձակություն ունենար և վռնդեր նրանց։ «Ու հիշի․ թուրքն էլի է մտնելու։ Պրոբլեմը թուրքը չի (ինքը միշտ էլ էտ ա), պրոբլեմը դու ես»,- գրել է Բագրատյանը։