Ուրիշ աշխարհ․ Արամեն նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Սիրված երգիչ Արամեն այս շրջանում բավականին ակտիվ է։ Նա մեկը մյուսի ետևից իր հանդիսատեսին է ներկայացնում նոր ստեղծագործություններ, որոնք անչափ սիրվում են նրա երկրպագուների կողմից։

Երգիչը ակտիվ է նաև սոցտիրութում, որտեղ պատմում է նաև իր առօրյայի, հանգստի և ժամանցի մասին, երբեմն էլ ցույց  է տալիս ընտանեկան դրվագներ։ Եվ ահա երգիչն այս անգամ սոցտիրույթում ներկայացրեց իր նոր երգի պրեմիերան։

Այն կոչվում է Ուրիշ աշխարհ։ Երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, իսկ խոսքերը պատկանում են Մհեր Պետրոսյանին։

Երգը սիրո մասին է, որտեղ երգիչը սիրելիին առաջարկում է մի ուրիշ աշխարհ, որտեղ տիրում է իր սերը և որտեղ ինքը երջանիկ է։

«Քեզ արի տանեմ ուրիշ, մի ուրիշ աշխարհ, իմ սրտում հենց քեզ համար սեր կա մի աշխարհ»,- հնչում են ռոմանտիկ այս երգի բառերում։ Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: