«Ուսապարկերն ախր շատ ուսապարկ դուրս եկան է․․․»․ Ռոբերտ Քոչարյան․ տեսանյութ


Ռոբերտ Քոչարյանը  շարունակում է հանդիպումների շարքը, որի ընթացքում քննարկվում և  վերլուծվում է  տարաբնույթ հարցեր։

ՀՀ առաջին նախագահը համակիրների կողմից հնչեցված հարցադրումներին տալիս է պատասխաններ, որոնց հետ միասին պարզաբանում էր նախընտրական իր ծրագրերը։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այսօրվա իշխանությունները իշխանափոխություն են արել, բռնի զավթել են և անունը դրել հեղափոխություն։

Ընդգծել է, որ կառավարությունը ձախողել է յուրաքանչյուր ոլորտում։ «Ուսապարկերն ախր շատ ուսապարկ դուրս եկան է․․․»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Պատմել է նաև, որ Վազգեն Մանուկյանը իրեն առաջարկել է մտնել քաղաքական այս գործընթացի մեջ, սակայն Քոչարյանը մերժել է, քանի որ ինքը վերջին մարդն է, որ այսօրվա խարհրդարանը կարող է իրեն ձայն տալ։

«Իրենք,  վերջը, ինձնից վախենում են․․․Ի դեպ ճիշտ են անում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը, ինչին ի պատասխան՝ համակիրները ջերմորեն ծափահարեցին։ Ռոբերտ Քոչարյանի ելույթին առավել մարամասն կարող եք հետևել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!