Ռոման Բաղդասարյանն ուշագրավ և դիպուկ գրառում է կատարել։ Ակտիվ օգտատերը, որ մշտապես քաղաքական դիտարկումներ է կատարում, այս անգամ անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանում պատերազմի օրերին ընդդիմությունն ու նախկին ղեկավարները երես թեքեցին հայրենիքից, մինչ դեռ Ուկրաինան ցույց տվեց աշխարհին հայրենասիրություն։

«Ուկրաինայի նախկին նախագահները հավաքվեցին Զելենսկու շուրջը, քանի որ զոհասեղանին հայրենիքն է դրված։ Պորոշենկոն իր զինվորական հագուստով ցույց տվեց սերը դեպի հայրենիք և դա այն դեպքում, երբ քրեկան գործ կա վրան։

44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չօգնեց։ Մեր նախագահները երես թեքեցին Արցախից։ Ո՛չ Բակո Սահակյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը և ո՛չ էլ Արկադի Ղուկասյանը չմտածեցին վերցնել զենքը, կանգնել զինվորի կողքին և խիզախության օրինակ լինել։

Դրա փոխարեն տեղացի դաշնակները վազվզում էին և խուճապ տարածում։ Նրանք ոչ միայն չօգնեցին, այլև հակառակը՝ երազում էին Հայաստանի պարտության մասին, որպեսզի վերադառնան իշխանության։

Ուկրաինան վեց օրում աշխարհին ցույց տվեց, որ ի տարբերություն Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարների, իրենք մտածում են հայրենիքի մասին, այլ ոչ թե գրպանի»,- գրել է Ռոման Բաղդասարյանը։