Ուկրաինական ավերված քաղաքը մեկ օր անց դարձել է բարեկարգված և երթևեկելի․ ապշեցնող կադրեր


Աշխարհն ասես շունչը պահած հետևում է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին և անհամբերությամբ սպասում չարիքի ավարտին։ Իսկ չարիքի ավարտը չի էլ նշմարվում։ Դեռ ավելին՝ մասշտաբները լայնանում են։ Ռուսական կողմը ռմբակոծել Ուկրաինայի մայրաքաղաքը և ավերել մի շարք տարածքներ։

Ավերվածություններին զուգահեռ վերականգնում են քաղաքներ։ Այս իրադրոթյանն է անդրադարձել Լևոն Բարսեղյանը։ Նա հանրայնացրել է լուսանկարներ, որոնցից մեկում Ուկրաինայի ավերված տարածքներց մեկն է, մյուսում՝ նույն տարածքն արդեն վերանորոգված, ընդ որում՝ մեկ օր անց։

Լուսնկարներին կից Լևոն Բարսեղյանն ուշագրավ գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել․ «Դնիպրո, Ուկրաինա։ Այս 2 նկարը նայեք: Նույն վայրն էէ, մեկը երեկ՝ ֆաշիստի հրթիռակոծումից հետո, մյուսն՝ այսօր, արդեն բարեկարգ և երթևեկելի:

Քանդելն արժեցել է 1-13 միլիոն դոլար, սարքելը, մոտավորապես տասը հազար դոլար: Բայց թվերը մի կողմ։ Սա նշանակում է՝ ուկրաինական պետական կառավարման համակարգը առողջ է, պատերազմն ընթացքի մեջ է, բայց աշխատում է օպերատիվ, նույնն է նաև փրկարարական աշխատանքների դեպքում:

Հայաստանում տասը տարում Հս-Հվ ճամփի վեց հարյուր կմ-ից հազիվ ութսուն կմ են սարքել, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճամփեն հինգ տարի է ծննդաբերում են․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: