Ուզում էի փրկել վիրավոր եղբորս, բայց հակառակորդի հարվածից կորցրի 2 ձեռքերս. Վարազդատ Սանեյան


Պատերազմից հետո ապրելն այնքան դժվար է դարձել։ Նույնքան դժվար, որքան պատերազմի օրերին։

Հայրենիք, հայրենասիրության մեծ գաղափար նվիրած տղաները, որոնք որ մնացին մեր կողքին, շարունակում են կիսվել իրենց պատմություններով։

Պատմություններ, որոնք ստիպում են ապրել և սիրել հայրենիքդ ամեն ինչից շատ։ Հաղորդումներից մեկում հյուր է եղել Վարազդատ Սանեյանը, ով քառասունչորսօրյա պատերազմին հերոսական դրսևորում է ունեցել և այսօր առանց ձեռքերի, սակայն մեծ վեհությաբ արարում է մեր կողքին։

Պատերազմի լուրը լսելուն պես եղբոր հետ շտապել է առաջնագիծ։ Առաջնագծում Վարազդատը կորցրել է ձեռքերը։ Նա նաև որոշ մանրամասներ է պատմել, թե ինչպես ստացվեց, որ կորցրեց ձեռքերը։

Պատերազմ անցած երիտասարդն իր խոսքում նշում է, որ պատերազմն իրեն տվել է մարդկանց ավելի լավ ճանաչելու փորձ և այլ կարևոր բաներ։ Զրույցը լի է հուզիչ դրվագներով։ Այն մանրամասն կարող եք դիտել վարը կցված տեսնայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: