«Ու՞մ երեխաների հաշվին եք ուզում հող պահել, հող եք ուզո՞ւմ, ձեր երեխաներին վերցրեք գնացեք սահման»


Գրեթե բոլորը ճանաչում և սիրում են  ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանին, ով րոպեներ անց կարողացավ ոտքի հանել   Լոս անջելեսի ողջ հայությանը։

Սոցիալական հարթակում ակտիվ գործունեություն ունի հայուհին։ Նա անդրադառնում է հիմնականում քաղաքական թեմաների և ունի մեծաքանակ հետևորդներ։ Քրիստինեն այս անգամմի գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է մի շարք կարևորություն ունեցող հարցերի։

Հայուհին պնդում է, որ եթե հնարավորություն կա հայ — ադրբեջանական հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ապա ինչո՞ւ չանել։ Ինչո՞ւ նորից տան ճրագներ մարվեն։ «Ու՞մ երեխաների հաշվին եք ուզում հող պահել։ Հող եք ուզո՞ւմ։

Ձեր երեխաներին վերցրեք գնացեք սահման, հետո կոչ արեք փռթել թափելու, գերիներ վերցնելու մասին»,- գրում է Քրիստինե Հալաջյանը։ Քաղաքականությունը համեմատել է խորտիկի հետ և նշել, որ այն ուտել պետք է սառը գլխով։

«Ես խաղաղության կողմնակից եմ, իսկ պատերազմ հրահրողների տեղը ուղիղ սահմանն է»,- ավարտել է գրառումը Քրիստինե Հալաջյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!