Ռոմելա Սարգսյանն այն երիտասարդ դերասանուհիներից է, ով առաջին իսկ նկարահանումից գրավեց հեռուստադիտողին։ Նրանով սկսեցին հիանալ և հետաքրքրվել արդեն դերասանուհու իրական կյանքով։

Ռոմելային ինսթագրամյան տիրույթում հազարավոր օգտատերեր են հետոևում, սակայն դերասանուհին անձնական-ընտանեկան բնույթի հրապարակումներ հազվադեպ է կատաում։ Նա չի սիրում հանրայնացնել և բացեիբաց խոսել անձնական կյանքից։ Այս շրջանում Ռոմելան նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում։

Սերիալի դերասանական անձնկազմը մեկնել էր Սյունիքի մարզ և շարունակել նկարահանումները սահմանին, քանի որ դերասան Գևորգ Գրիգորյանն այնտեղ էր։ Վերջինս գլխավոր հերոսին է կերտում, իսկ Ռոմելան՝ հերոսուհուն։

Ռոմելան անկեղծացել է, որ երբ Կապանում էին, այլ աչքերով նայեց քաղաքին և նկարահանված որոշ տեսարաններում դերասանուհին նշում է, որ իսկապես լաց է եղել։ «Երբ կանգնած ես սահմանին, ափսոսանք ու ցավ ես զգում, չես ցանկանում կորցնել։

Առաջին բանը, որ զգացի, այն է, որ ես չեմ ուզում, որ մեր հայրենիքից ոչ մի միլիմետր հայտնվի թշնամու ձեռքերում»,- պատմեց դերասանուհին։ Կապանում նկարահնումները տևել են երկու ամիս։ Որոշ լուսանկարներ ներկայացնում ենք նյոթին կից։