Անահիտ Մուտաֆյանը, որ մշտապես հանդես է գալիս հայրենասիրական գրառումներով և հաճախ էլ իր բողոքի ձայնն է բարձրաձնում և հորդորում հանրությանը ոտքի կանգնել, պաշտպանել սեփական իրավունքները և ցույց տալ հայրենասիրական դրսևորումներ, հորդոր-կոչով է հանդես եկել։

Նա մասնավորապես գրել է․ «4 տարի ես մոռացել եմ տոնը, մոռացել եմ անհոգ ծիծաղը, մոռացել եմ խանդավառությունը, բայց այս տարի նշելու եմ Ամանորը, տոնածառ եմ դրել, տունս զարդարել, ինքս պճնվել։

Այո՛, ես նշում եմ Ամանորը, ես ուրախանում եմ, որովհետև ո՛չ ես, ո՛չ ընտանիքս, ո՛չ ընկերներս հայրենիք չենք վաճառել, հակառակը՝ պայքարել ենք և պայքարում ենք հայրենավաճառների դեմ, 2 տարի փողոցներում ենք՝ մոռացած ամեն ամեն ինչ։

Սուգը հավերժ է, թե չկա պայքար, մենք պայքարում ենք և իրավունք ունենք 2 օր նվիրելու ինքներս մեզ, իսկ այն կեղծ բարեպաշտները, որոնք ֆեյսբուքում ստատուսներ են գրում, կեղծ ողբում են նրանց, վաղը ժամը 18։00 ին սպասում եմ Եաբլուրում։

Եկեք ինձ հետ հարգանքի տուրք մատուցեք հայրենավաճառների պատճառով օրեցօր մեծացող Եռաբլուրին, հետո թաքուն կերեք ձեր բուդը և չմոռանաք կոկորդիլոսի արցունքներն աչքերին խմել Եռաբլուրի կենացը»։