Ոսկան Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համազգեստների նախշերը նույնն են․ նա լուսանկար է հրապարակել


Լրագրող Ոսկան Սարգսյանը, ով գրեթե ամեն օր անդրադառնում է Հայաստանի քաղաքական իրավիճակին և հայտնում իր կարծիքն ու տեսակետը, այս անգամ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ պատկերված են ՀՀ ՊՆ նախարարը և Ադրբեջանի ՊՆ նախարարը։

Լրագրողը հանրության ուշադրությունը հրավիրում է նրանց համազգեստների վրա և նշում, որ  դրանք նույն նախշերն ունեն, ապա հավելել է, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր կնշեն՝ դա մանրուք է, ապա Սարգսյանն ասում է, որ ռազմական գործում մանրուքներ չեն լինում։

Ոսկան Սարգսյանը գրում է, որ այս պատկերը խորը մտածելու տեղիք է տալիս։

Նա մասնավորապես գրել է․ «Իրենց համազգեստների կտորի նախշերը նույնն են։ Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է, որ Քանաքեռի կարի ֆաբրիկայի առաջ 2 մեծ ֆուռ են կանգնած, այնտեղ Թուրքիայի պատվերով աշխատանքներ են կատարում։ Չեմ կարող պնդել, թե դա իրականություն է, կամ՝ սուտ։

Սակայն ռազմական գործում մանրուքներ չկան, ներկայացվածը իրողություն է, որը խորհրդածելու տեղիք է տալիս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: