Վիկտորյա Սահակյանը օրերս հայտնեց, որ վիրահատել է քիթը։

Այս լուրը լայն քննարկումների առիթ դարձավ։ Վիկտորյան հետվիրահատական օրերն անցկացնում էր տանը և փորձում հաղթահարել։ Նա եթերներ էր կազմակերպում և իր համար հետաքրքրացնում ձանձրալի օրերը։

Դերասանուհու հերթական հարց ու պատասխանի ժամանակ հետևորդներից մեկը հարց էր տվել, թե ինչո՞ւ է Վիկտորյան վիրահատել քիթը։ Օգտատերը նշել էր, որ առաջվա քիթն ավելի գեղեցիկ էր։ Սակայն ինչպես երևում է այդ հարցը նյարդայնացրել և բարկացրել է դերասաուհուն։

Նա շատ կոպիտ արձագանք է տվել։ Կարելի է ենթադրել, որ նման բովանդակության հարցերը շատ շատ են եղել և վերջին իսկապես նյարդայնացրել է։

Վիկտորյա Սահակյանը գրել է․ «Լավ արեցի, ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, որ բերում խցկում եք ուրիշի կյանքը։ Լավ կլինի դուք էլ ձեր քթին տեր կանգնեք»։ Դերասանուհին այնուհետև նշել է, որ իր խոսքն ուղղված է ««դու»-ով խոսող անծանոթին»։ Տեսանյութը՝ կից։