Շքեղ և հմայիչ․ Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել


Ալինա Մարտիրոսյանը սիրված դերասանուհի է, ով վերջին շրջանում պասիվ է։ Նա որևէ նախագծում հանդես չի գալիս։ Դերասանուհին բավականին տաղանդավոր է, որի վառ ապացույցն է նրա կերտած մի շարք կերպարները։

Նա հրաշալի կերպով հանդես է եկել ինչպես լուրջ և դասական դերերում, այնպես էլ՝ հումորային։

Ալինան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, սակայն ունեցած հարցազրույցներից մեկում անկեղծորեն խոսել էր վաղ անցյալում մնացած դժվարին կյանքի մասին․ նա տարիներ առաջ կորցրել է ամուսնուն և որդու հետ մնացել միայնակ։

Այսօր որդին հասուն տղա է, իսկ ինքն ամուսնացած։ Այժմ նա ամուսնացած է  նկարիչ Կարեն Արայանի հետ, ով վերջերս կուսակցություն  է հիմնել և մշտապես հանդես է գալիս հայրենասիրական գրառումներով։ Ալինան նույնպես հայրենասեր անձնավորություն է։

Նա մշտապես հայրենիքի կողքին է և համացանցային ակտիվության մեծ բաժինը հենց հայրենիքի շուրջ ծառացած վտանգների մասին են։

Այս անգամ դերասանուհին իր լուսանկարն է հանրայնացրել, որտեղ շքեղ և անչափ հմայիչ տեսքով է ներկայացել, ինչպես միշտ։ Այն սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: