Անի Երանյանը, առհասարակ, ակտիվ է համացանցային տիրույթում, սակայն օրերս դերասանուհին հրապարակումներով հանդես չէր գալիս։ Եվ ահա օրեր անց Անին եթեր է դուրս եկել և պատմել իր հետ տեղի ունեցածի մասին։

Նա, պարզվում է, վատառողջ է եղել։ Հոլոավկում նրա տեսքից և ձայնից նույնիսկ նկատելի է, որ դերասանուհին դեռ ամբողջովին չի կազդուրվել։ Իր խոսքում նա նշել է, որ շատ ծանր պառկած էր և ուներ 39․5 աստիճան ջերմություն։

Դեղորայքային և ոչ մի միջոց չի օգնել, նրա մարմնի ջերմաստիճանը մնում էր անփոփոխ։

Դա տևել է մի քանի օր և երրորդ օրը դերասանուհին շտապ օգնություն է կանչել։ Դերասանուհին, մեղմ ասած, զարմացած է ԱՄՆ-ի շտապ օգնության արձագանքից և խորհուրդներից։

Անի Երանյանը մանրամասն պատմել և ներկայացրել է հետևորդներին, թե ինչ խոսակցություն է ունեցել բժիշկների հետ և ինչ խորհուրդներ ստացել։ Մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։