Հանրությունը Նազենի Հովհաննիսյանին մշտապես տեսնում է խնամված, գեղեցիկ ու ոճային հագնված և ոչ ոքի մտքի ծայրով անգամ չի անցնում, որ գեղեցկուհի Նազենին էլ, ինչպես գրեթե բոլոր կանայք, երկար մտատանջվում են, թե ի՞նչ կրել և ի՞նչ անել, որ է՛լ ավելի գեղեցիկ լինել։

Եվ ահա Նազենին ցույց է տվել, թե ինչպես է մտորում՝ ի՞նչ հագնել և ինչպե՞ս լավ տեսք ունենալ։

Դա դժվար է հատկապես Նազենիի համար, քանի որ վերջինս հանրային դեմք է և շատերի համար օրինակ։ Նազենին հրավիրված է եղել Էրիկ Կարապետյանի հարսանիքին։

Հաղորդավարուհին համացանցային իր տիրույթում անդրադարձել է զույգին և հայտնել, որ գեղեցիկ զույգն ամուսնանում է և խոսել է սիրո մասին։

Այնուհետև անդրադարձել է, թե ինչպես պետք է ներկայանա և հավելել է, որ չի պատրաստվել և չգիտի անգամ, թե ինչ է հագնելու։

«Կարմիր սիրտ չունեմ, ուզում եմ նոր բան, բայց չունեմ․․»,- ասել է Նազենին և գնացել պատրաստվելու։ Նազենին ի վեջո ընտրել է սև, հեքիաթային զգեստ։ Տեսանյութը՝ կից։