Նաիրա Զոհրաբյանն իր էջում հրապարակել է իր ձայնային հաղորդագրությունը, որն ուղարկել է սփյուռքում ապրող մի կնոջ


Ն. Զոհրաբյանն իր էջում հանրայնացրել է իր ձայնային հաղորդագրությունը, որն ուղարկել է սփյուռքում ապրող մի տիկնոջ, ով, ինչպես Նաիրա Զոհրաբյանն է ասում, իրեն դիմել էր հայհnյանքներով:

Ն. Զոհրաբյանի՝ նման քայլի գնալու նպատակն իր կուսակից ընկերոջը սատարելն է, քանի որ այսօր նրա մասնակցությամբ մի աղմկահարույց հեռախոսավեճի ձայնագրություն է տարածվել:

Ն. Զոհրաբյանը նշում է, որ իր կուսակիցն ընդամենը ցանկացել է պաշտպանել իր ընտանիքի պատիվը, իսկ արդյունքում այդպիսի իրավիճակում է հայտնվել:

Իր տարածած ձայնային հաղորդագրության մեջ Ն. Զոհրաբյանը մեղադրում է իրեն վիրավորած տիկնոջը հայրենիքից հեռանալու համար՝ նշելով, որ ինքն ունի հրաշալի ընտանիք և լիարժեք երջանիկ մարդ է: Ն. Զոհրաբյանը նաև նրան մեղադրում է հայոց լեզուն աղավաղելու համար:

Հանրայնացնելով իր ձայնագրությունը՝ Ն. Զոհրաբյանը նշում է, որ անձամբ ստորագրում է իր ասած բոլոր բառերի տակ: Ներկայացնում ենք Ն. Զոհրաբյանի հրապարակած ձայնային հաղորդագրությունը, որը նա անձամբ է հանրայնացրել:

Ստորագրում եմ իմ ասած ամեն բառի տակՈւրեմն, որոշ հիվանդ կանայք և տղամարդիկ պարբերաբար ամենալկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերի օգտահաշվին:Հերթական հիվանդ, չար և, ենթադրաբար ֆրոյդյան լուրջ բարդույթների հավաքածու ունեցող, հայրենիքը լքած և փախստականի ճամբարում իր մի կտոր հացը գտած կինը մեսենջերով ինձ ու իմ երեխային ռուս հարբած մուժիկի հայհոյանքներ էր ուղարկել, ում ես պատասխանել եմ շատ խաղաղ և սոլիդ:Եւ ահա իմ ֆեյսբուքում բնակվող ՀՀ հատուկ ծառայությունները, իշխանության ֆեյքանոցի լրատվական պորտալներում դնում են իմ ուղարկած ձայնային հաղորդագրությունն ու տարածում են:Ավելի լավ գովազդ՝ դժվար անեիք ինձ։ Կրկնում եմ ասածս յուրաքանչյուր բառը՝ այո, ես երջանիկ կին եմ, ես միշտ սիրված կին եմ, այո, ես ունեմ հրաշալի ընտանիք ու հրաշալի ընկերներ ու ես, այո, հաջողակ կին եմ:Եվ ես շարունակում եմ պնդել ու չեմ դադարելու դա ասել ամեն օր, ու ես սարսափելի խղճում եմ չար, չսիրված, ու էդ չսիրվածության բարդույթից գեղեցիկ ու հաջողակ կանանց ատող տեսակին: Այո, բոլոր նրանք, ովքեր լքել են հայրենիքն ու դրսերից առավոտից-երեկո ֆեյսբուքի դիմաց նստած հայհոյում են և կապ չունի ում են հայհոյում` իշխանությանը թե ընդդիմությանը, այս խոսքերս վերաբեվում է բոլոր հայհոյողներին ու ատելություն տարածողներին: Գլուխ եմ խոնարհում իմ այն հայենակիցների առաջ, ովքեր տարբեր պատճառներով լքել են Հայաստանը, բայց չեն չարացել ու ատելու և հայհոյելու փոխարեն փորձում են օգնել իրենց հայրենիքին: էդ ձայնային հաղորդագրությունն էլ դնում եմ իմ էջում:Նույն ամբարո ոճով տարածում են իմ ընկեր Գեւորգ Պետրոսյանի ձայնագրությունը, որտեղ Գեւորգը իր ընտանիքն ու իր երեխաներին հայհոյողին փորձում է կանչել պատասխանատվության։Ոչ մի իշխանություն դեռեւս այսքան չի իջել, որ մտնի մեր անձնական նամակագրությունների մեջ։Բնականաբար, սա եւս ես ուղարկեցի եվրոպական կառույցներին ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին։#Դետրաքեք#Դմբդմբհու

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 6 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!