Մուշի որբանոցի հայուհիներն ու նրանց ուսուցչուհին․ պատմություն, որ պետք է կարդա ամեն հայ


1915 թվականին մարդկությունը, մասնավորապես հայությունը չտեսնված ու չլսված արհավիրք ապրեց։ Արհավիրք, որը միայն նկարագրելուց հոգիդ ասես մահանում է։

Այս լուսանկարում որբանոցի սաներ են։ Այս երեխաների համար Մուշի որբանոցը իրենց տունն էր։ Նրանք բոլորն աղջիկներ են իրենց ուսուցչուհի Մարգարիտի հետ։

Այն լուսանկարել է Բոդիլ Կատարինեն, ով եղեռնի օրերին ականատես է լինում ահասարսուռ տեսարանի։ Կատարինեն նույնպես աշխատում էր Մուշի որբանոցում և նրա սաներին ողջ-ողջ հրկիզել են թուրքերը։ Այդ դեպքից հետո նա հոգեկան բարդ ապրումներ է ունեցել։

Նրա ականջներում որբերի ձայններն էր։ Եվ Բոդիլը մեկ տարի անց վերադառնում է Մուշ՝ հույս ունենալով, որ իր սաներից մեկին գոնե ողջ կկարողանա գտնել և որբանոցում տեսնում է այս ժպտացող աչքերով աղջնակներին և բարի Մարգարիտին։ Տեսարանն ասես նրան մտովի տարան ետ և Կատարինեն լուսանկարեց նրանց։

Նա տարբեր որբանոցներից հավաքում է երեսունչորս որբերի և կերակրում ու ապաստան տալիս և անում այն ամենը, ինչը չկարողացավ կատարել իր որբուկների համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: